Ապօրինաբար հատվել են ծառեր, բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմում 57․000 ՀՀ դրամ․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին


Ապօրինաբար հատվել են ծառեր, բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմում 57․000 ՀՀ դրամ․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

  • 04-06-2020 14:10:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները հերթական շրջայցի ընթացքում ս․թ․հունիսի 2-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Դսեղի անտառպետության» թիվ 5-րդ պահաբաժնում հայտնաբերել են ՀՀ Լոռու մարզի Դսեղ համայնքի բնակիչ՝ Գ․Ա․-ի կողմից ապօրինի հատված «Բարդի» տեսակի 6 ծառ (12սմ, 12սմ, 12սմ, 12սմ, 12սմ, 14սմ տրամագծերով)։ Այս մասին տեղեկատվություն է տարածել տեսչական մարմինը։
 
Բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 57․000 ՀՀ դրամ:
 
Գործի նյութերն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժին։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն