Վերջին զանգից՝ վերջին պար․ եթե մատների արանքով են նայում այս ամենին, կձեռնարկենք ամենախիստ միջոցները․ Ա․ Հարությունյան


Վերջին զանգից՝ վերջին պար․ եթե մատների արանքով են նայում այս ամենին, կձեռնարկենք ամենախիստ միջոցները․ Ա․ Հարությունյան

  • 04-06-2020 14:55:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Վերջին զանգից՝ վերջին պար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ու հավելել․
 
«Ոմանց թվում է, թե երբ մենք նրանց կոչ ենք անում, հորդորում ենք կամ խնդրում ենք, դա մեր թուլության նշանն է: Ամենևին, դա մեր ուժեղ կողմն է, երբ յուրաքանչյուրին դիտում ենք որպես գործընկեր, իսկ հորդորը, կոչը, խնդրանքը համերաշխության ու փոխգործակցության կարևոր բաղադրիչներ են:
 
Բայց եթե ոմանք, այդ թվում՝ 114 դպրոցի ղեկավարությունը, մատների արանքով են նայում այս ամենին, մենք կձեռնարկենք ամենախիստ միջոցները»:
 
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել՝ նշելով, որ մայիսի 25-ին այդպես Վերջին զանգ են նշել Երևանի 114 դպրոցի շրջանավարտները։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play