Չենք կարող մեզ խիստ կարանտին թույլ տալ. Ալեն Սիմոնյան. shantnews.am


Չենք կարող մեզ խիստ կարանտին թույլ տալ. Ալեն Սիմոնյան. shantnews.am

  • 04-06-2020 15:04:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ մինչ օրս քաղաքացիների մոտ ոչ լուրջ վերաբերմունք կա կորոնավիրուսի նկատմամբ: Նա պատմեց, որ խորհրդարան ոտքով է գնացել ու ճանապարհին տարիքով մարդկանց խնդրել է դիմակ կրել, վերջիններն էլ պատասխանել են՝ «բան չի լինի», «ես առողջ եմ»:
 
«Ընկալման խնդիր ունենք: Կարծում եմ՝ ով էլ լինի, ինչ երկիր ու կառավարություն էլ լինի… Եթե այս շատ առանձնահատուկ  իրավիճակում մենք չկարողանանք այդ գիտակցությունը մարդկանց հասցնել, որևէ մեկն ինչ-որ բան չի կարող անել»,- նկատեց Սիմոնյանը:
 
Նա նաև նկատեց, որ եթե կարիք լինի, հնարավոր է քննիչ հանձնաժողով ստեղծվի: Անդրադառնալով խիստ կարանտին սահմանելու հարցին՝ ասաց.
 
«Չենք կարող մեզ խիստ կարանտին թույլ տալ»:
 
Մանրամասները՝ shantnews.am-ի տեսանյութում:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը