Արցախում շարունակվում են հակահամաճարակային միջոցառումները
04-06-2020 15:39:25 | Արցախ (ԼՂՀ) | Ի՞նչ է գրում մամուլը
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում մայրաքաղաքում շարունակվում են հակահամաճարակային միջոցառումները:
Նախապես սահմանված վայրերում՝ արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության ՀՓՄ հրշեջ-փրկարարներն ախտահանման աշխատանքներ են իրականացնում մայրաքաղաքի բանուկ հատվածներում:
ԱՀ պարետի որոշմամբ՝ վաղ առավոտյան ժամերին իրականացվող միջոցառումներից բացի, աշխատանքները շարունակվում են նաև երեկոյան ժամերին՝ բազմամարդ վայրերում: Իրականացվող աշխատանքներին աջակցում են նաև ոստիկանության ծառայողները՝ ախտահանման վայրերում սահմանափակելով քաղաքացիների շարժը: