Մեկնարկել է «Արվեստագետների փոխանակման միջազգային Նոր ծրագիր»-ը


Մեկնարկել է «Արվեստագետների փոխանակման միջազգային Նոր ծրագիր»-ը

  • 04-06-2020 16:13:52   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
2016թ․-ին «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ շվեյցարական Բազել քաղաքի «Քրիստոֆ Մերիան» հիմնադրամի (Atelier Mondial), գերմանական Ֆրայբուրգի Քաղաքապետարանի միջև մեկնարկեց «Արվեստագետների փոխանակման միջազգային Նոր ծրագիր»-ը։ Հայ արվեստագետ Սոնա Անդրեասյանը նշված նախաձեռնության արդեն իսկ իններորդ և հայ հինգերորդ մասնակիցն է։ 
 
2020թ․-ի հունվարի 11-ից Սոնա Անդրեասյանն վեց ամիս ապրում և ստեղծագործում է գերմանական Ֆրայբուրգ քաղաքի «Kunsthaus L6» քաղաքային արվեստանոցում՝ ինչպես իր առանձին, այնպես էլ «KünstlerWerkstatt L6» գեղարվեստական տպագրության արվեստանոցներում աշխատելու հնարավորությամբ:
 
Այդ ամիսների ընթացքում հայ արվեստագետի ստեղծած աշխատանքները մայիսի 23-ից հունիսի 20-ը անհատական «Մինչդեռ, միջև» ցուցահանդեսով ներկայացված են Ֆրայբուրգի «T66 Kulturwerk» ցուցասրահում (Հարավային Բադեն երկրամասի Նկարիչների միություն)։ 
 
«Մինչդեռ, միջև» ցուցահանդեսի շրջանակում Սոնա Անդրեասյանի հեղինակային տեխնիկայով կատարած 13 աշխատանքների հետ միևնույն ժամանակ, հանդիսատեսը կարող է դիտել Սոնա Անդրեասյանի՝ «Մինչդեռ, միջև» վերնագրով տեսանյութը, որը հայ արվեստագետը պատրաստել է համաճարակի հետ կապված իրավիճակից ելնելով՝ վերաձևակերպելով ցուցահանդեսի ձևաչափը։
 
«Մինչդեռ, միջև» անատական ցուցահանդեսի բացման արարողությանը ողջույնի խոսքով ներկայանալու էին «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ Սոնա Հարությունյանը, ներկա էին գտնվելու «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության ծրագրերի ղեկավար Լիլիթ Ալեքսանյանը, Ֆրայբուրգի քաղաքապետարանի մշակույթի վարչության պատասխանատու Սամուել Դանգելը և Ֆրայբուրգի քաղաքային «T66» ցուցասրահի տնօրեն Իռենե Շյուլերը և բազմաթիվ հյուրեր, Ֆրայբուրգ քաղաքի արվեստասեր հանրությունը։
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play