Քաղաքացին բաժին է տարվել ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար. պարզաբանում՝ տեսանյութի մասին.ՀԺ


Քաղաքացին բաժին է տարվել ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար. պարզաբանում՝ տեսանյութի մասին.ՀԺ

  • 05-06-2020 14:12:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Քիչ առաջ համացանցում օգտատերերից մեկի կողմից տեսանյութ հրապարակվեց, որտեղ երեւում էր՝ ինչպես են մի խումբ ոստիկաններ բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում մի քաղաքացու: Քաղաքացին նշում էր, որ ինքը ինքնուրույն էլ կարող է գնալ, պետք չէ ուժ կիրառել եւ գոռում, որ խեղդվում է, ցավեցնում են ձեռքը:
 
Տեսանյութը համացանցում մեծ աղմուկ է առաջացրել:
 
<iframe src="https://www.facebook.com/plugins/video.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2F362792704514776%2Fvideos%2F588455938454535%2F&show_text=0&width=267" width="267" height="476" style="border:none;overflow:hidden" scrolling="no" frameborder="0" allowTransparency="true" allowFullScreen="true"></iframe>
 
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ հետ զրույցում փոխանցեցին, որ քաղաքացին բերման է ենթարկվել՝ ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջին չենթարկվելու համար:
 
Նշենք, որ տեսանյութի կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ոստիկանության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորող քաղաքացիների նկատմամբ ուժի կիրառումը իր պահանջն է, ինչպես նաեւ  հասարակության:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը