2 նոր նշանակումներ՝ վարչապետի աշխատակազմի քաղծառայության գրասենյակում


2 նոր նշանակումներ՝ վարչապետի աշխատակազմի քաղծառայության գրասենյակում

  • 05-06-2020 14:30:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել: Այս մասին հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից: Որոշումներում, մասնավորապես,  ասվում է.
 
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ եւ 151-րդ կետերն ու Արմինե Մաթոսյանի դիմումը՝
 
1. Արմինե Զավենի Մաթոսյանին նշանակել վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի աշխատանքի վարձատրության քաղաքականության վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ26-21.4-Ղ2-1)։
 
2. Արմինե Զավենի Մաթոսյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»:
 
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ եւ 151-րդ կետերն ու Արմինե Սարգսյանի դիմումը՝
 
1. Արմինե Աշոտի Սարգսյանին նշանակել վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի պաշտոնների գնահատման եւ դասակարգման վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ26-21.3-Ղ2-1)։
 
2. Արմինե Աշոտի Սարգսյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն