ԱԻՆ-ը պետբյուջե է վերադարձրել նախորդ տարի տնտեսած ավելի քան 480 մլն դրամ


ԱԻՆ-ը պետբյուջե է վերադարձրել նախորդ տարի տնտեսած ավելի քան 480 մլն դրամ

  • 05-06-2020 16:40:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը 2019-ի բյուջեից տնտեսել է 480 մլն 503 հազար դրամ և վերադարձրել պետական բյուջե: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Արտակարգ իրավիճակների փոխնախարար Արա Նազարյանը՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը:
 
«Նախարարության համակարգին 2019-ին պետբյուջեի պլանով նախատեսվել է հատկացնել 12 մլրդ 897 մլն դրամ: Տարվա ընթացքում կառավարության որոշումներով հատկացված միջոցներով՝ ներառյալ ճշտված պլանը, կազմել է 15 մլրդ 414 մլն դրամ: Ծախսը կազմել է 14 մլրդ 934 մլն դրամ, կամ կատարվել է 97 տոկոսով: Տնտեսված 480 մլն 503 հազար դրամը վերադարձվել է պետական բյուջե»,-ասաց Նազարյանը:
 
ԱԻՆ-ի «Բնականոն քաղաքականության մշակում, խորհրդատվական ծառայությունների տրամադրում, մոնիտորինգի իրականացում» միջոցառման ճշտված պլանը կազմել է 1 մլրդ 106 մլն 791 հազար դրամ: Ֆինանսավորումը և դրամարկղային ծախսերը կազմել են 1 մլրդ 99 հազար 847 դրամ: Ճշտված պանի նկատմամբ դրամարկղային ծախսը կատարվե է 99,4 տոկոսով,  6 մլն 944 հազար դրամ տնտեսումը հետ է վերադարձվել պետական բյուջե: Փոխնախարարը տարբերությունները պայմանավորված է գնման գործընթացում առաջացած տնտեսումների և ձևավորված պարտավորությունների հանգամանքով:
 
2019-ի հունվարի 1-ի դրությամբ կառավարման ապարատի հաստիքների առավելագույն թիվը եղել է 200: Տարվա ընթացքում հաստիքների թիվն ավելացել է 40-ով, կապված է եղել Հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության ձևավորմամբ:
 
Աննա Գրիգորյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը