ԱՄԷ-ն կորոնավիրուսի դեմ պայքարում. ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Մուհամմադ Իսա ալ Կատտամ ալ Զաաբիի հարցազրույցը


ԱՄԷ-ն կորոնավիրուսի դեմ պայքարում. ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Մուհամմադ Իսա ալ Կատտամ ալ Զաաբիի հարցազրույցը

  • 05-06-2020 21:26:10   | ԱՄԷ  |  Հարցազրույցներ

 
Հարց. Համաշխարհային ճգնաժամ համարվող նոր կորոնավիրուսի պանդեմիան արդեն իսկ իր ազդեցությունն է թողնում բոլոր ոլորտների վրա, և ստեղծված իրավիճակում կարևորվում է երկրների միջև համագործակցությունը: Այս առումով որո՞նք են Արաբական Միացյալ Էմիրությունների ձեռնարկած քայլերը։
 
- ԱՄԷ-ն առաջին երկրներից է, որ օգնության ձեռք է մեկնել և համագործակցության պատրաստակամություն է հայտնել Covid-19 վիրուսի բռնկման դիմակայելուն և իրականացրել մի շարք հումանիտար նախաձեռնություններ, որոնք կնպաստեն վիրուսի տարածման կանխարգելմանը։
 
ԱՄԷ-ն շարունակում է ջանքեր գործադրել՝ աջակցելու Covid-19 վիրուսի տարածումը սահմանափակելու միջազգային ջանքերին։ Եվ այդ շրջանակում ավելի քան 708 տոննա բժշկական օգնություն, անձնական պաշտպանիչ միջոցներ է տրամադրել  աշխարհի 62 երկրների, օժանդակել է ավելի քան 708 հազար բուժաշխատողների: 
 
ԱՄԷ-ի կողմից եղբայրական և բարեկամական երկրներին սատարելու ջանքերի շրջանակում  տրամադրված օգնություններից անուղղակիորեն կօգտվի ավելի քան 64 միլիոն մարդ։
 
Հարց․ Հիմնադրման պահից ի վեր Արաբական Միացյալ Էմիրությունները ջանում է համագործակցել և աջակցել միջազգային տարբեր կազմակերպությունների: Ինչպե՞ս է պետությունը համագործակցում կազմակերպությունների հետ վիրուսի դեմ պայքարում:
 
ԱՄԷ-ն միջազգային կազմակերպությունների լոգիստիկ գործողությունների հիմնական զարկերակն է և նրանց ռազմավարական պահեստները տեղակայված են Դուբայի միջազգային մարդասիրական քաղաքում (IHC)։ Այն համարվում է նաև գլոբալ ճգնաժամերի արձագանքման առաջամարտիկ՝ հատկապես ներկայիս COVID-19 համաճարակի հետ կապված օգնություն ցուցաբերելով: Դուբայի միջազգային մարդասիրական քաղաքի կողմից տուժած երկրներին ուղարկված օգնությունը կազմում է աշխարհում միջազգային արձագանքի ավելի քան 80% -ը: Բացի այդ, Դուբայի միջազգային մարդասիրական քաղաքն այս տարվա սկզբից մինչ օրս աշխարհի 98 երկրներ է ուղարկել ավելի քան 132 առաքում՝ ծառայելով որպես անհատական պաշտպանության միջոցների բաշխման կենտրոնական հանգույց: 
Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տրամադրվել է 10 միլիոն ԱՄՆ դոլարի արժողությամբ կովիդ-19-ի սկաներներ, իսկ ԱՀԿ-ի բժշկական պարագաները տեղափոխվել են Իրան, Եթովպիա և Սոմալի:
6 ամսվա ընթացքում ԱՄԷ-ն մի շարք թռիչքներ է իրականացրել՝ աջակցելու սննդի համաշխարհային ծրագրին, որի շրջանակում երկու դաշտային հիվանդանոցներ 3 միլիոն ԱՄՆ դոլարով Նորվեգիայից տեղափոխվել են Գանա և Եթովպիա։
 
Հարց․ Որո՞նք են ազգային մակարդակով համաճարակի տարածումը կանխելուն ուղղված Արաբական Միացյալ Էմիրությունների ձեռնարկած միջոցառումները:
 
-ԱՄԷ-ն ձեռնարկել է իր սահմանների ներսում յուրաքանչյուրի անձի պաշտպանելու պրակտիկ միջոցներ և իրականացրել է համաշխարհային մակարդակով ամենաառաջատար փորձարկման ծրագրերը՝ միաժամանակ ապահովելով անվճար և հասանելի թեստավորում և վերջին տեխնոլոգիաների կիրառմամբ (Covid-19)-ով վարակվածների բուժում: Ինչպես նաև թեստավորել է իր բնակչության յուրաքանչյուր տասներոդ բնակչին՝ ընդգրկելով ավելի քան 1,3 միլիոն մարդ:
 
ԱՄԷ-ն (Covid-19) վիրուսից ապահովել է այն ռեզիդենտ աշխատակիցների պաշտպանությունը, ովքեր ներդրում ունեն հասարակության մեջ, նաև ձեռնարկել է բազմաթիվ առողջապահական միջոցառումներ բոլորի համար` անկախ ազգությունից կամ ռասսայական պատկանելությունից։ Ապահովել է կենսակերպի համար անհրաժեշտ սնունդ, դեղորայք և բնակության վայր։ Իրականացրել է իրավական կարգավիճակի, բնակության և աշխատանքի թույլտվությունների ավտոմատ երկարաձգում մինչև 2020 թվականի ավարտը:
 
Ինչ վերաբերում է այս պայմաններում բնակվող աշխատակիցների համար աշխատանքային անվտանգության ապահովմանը, ապա կարող եմ նշել, որ ԱՄԷ-ն տրամադրել է 70 միլիարդ դոլար արժողությամբ փաթեթ՝ օժանդակելու պետության և այնտեղ գործող ընկերությունների տնտեսությանը, ինչպես նաև վիրտուալ աշխատաշուկայի տրամադրման հնարավորություն է ընձեռել, որը հնարավորություն է տալիս ժամանակավոր աշխատել այլ գործատուների հետ, ինչպես նաև օժանդակել է կազմակերպել տարհանման թռիչքներ այն աշխատակիցների համար, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց երկիր:
 
Հարց. Օգտվելով առիթից՝ հայ ժողովրդի անունից մեր անկեղծ շնորհակալությունն ենք հայտնում Էմիրություններին Հայաստանին ցուցաբերած մեծ աջակցության համար: Կարո՞ղ եք մանրամասներ ներկայացնել օգնության վերաբերյալ:
 
-Արաբական Միացյալ Էմիրությունները 7 տոննա բժշկական պարագաներ պարունակող ինքնաթիռ է ուղարկել Հայաստան՝ աջակցելու նոր կորոնավիրուսի դեմ պայքարին՝ այդպիսով օժանդակելով ավելի քան 7000 բուժաշխատողների:
Բացի այդ Խալիֆա բն Զայեդ Ալ Նահյան մարդասիրական կազմակերպության աջակցությամբ ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատունն իրականացրել է բարեգործական ծրագիր, որի շրջանակներում Հայաստանի 10 մարզերում բնակվող կարիքավոր ընտանիքներ ստացել են շուրջ ավելի քան 15 տոննա սնունդ։ 
 
ԱՄԷ-ի ղեկավարությունն ու ժողովուրդն իրենց զորակցությունն են հայտնում բոլոր բուժաշխատողներին և գիտակցում, որ միջազգային հանրությունը կարող է հաղթահարել այս ճգնաժամը միայն համատեղ գործողությունների, մարդկային համերաշխության և գլոբալ համագործակցության միջոցով, և այս օգնությունները վկայում են ԱՄԷ-ի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունների և փոխադարձ վստահության առակայությանը։
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ