ԱՀԿ-ն վերանայել է դիմակ կրելու հարցով իր առաջարկությունը


ԱՀԿ-ն վերանայել է դիմակ կրելու հարցով իր առաջարկությունը

  • 06-06-2020 12:21:56   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերանայել է դիմակ կրելու հարցով իր առաջարկությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարդկանց խորհուրդ է տալիս կրել բժշկական դիմակներ, երբ առկա է կորոնավիրուսի արագ տեմպերով տարածման վտանգ և չկա հնարավորություն հեռավորություն պահպանելու։ Այսինքն, այժմ կազմակերպությունը բոլորին խորհուրդ է տալիս դիմակներ կրել, բայց որոշակի դեպքերում:
 
ԱՀԿ ղեկավար Թեդրոս Հեբրեյեսուսը պարզաբանել է, որ դիմակներ պետք է կրել, օրինակ՝ հասարակական տրանսպորտում, խանութներում կամ այլ վայրերում, ուր մարդիկ հաճախ են այցելում:
 
Նախկինում կազմակերպությունը ձեռնպահ էր մնացել համընդհանուր դիմակներ կրելու առաջարկությունից:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play