Հայտնի են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի նոր կազմը, բարեկամության շրջանակների և խմբերի նախագահները


Հայտնի են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի նոր կազմը, բարեկամության շրջանակների և խմբերի նախագահները

  • 06-06-2020 14:23:06   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը և ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների և խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ հրավիրել են աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովի և բարեկամության շրջանակների և խմբերի նոր կազմերը ձևավորելու նպատակով:
 
 
Խորհրդակցության ընթացքում  ձևավորվել են՝
 
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը
 
Համանախագահ՝ Արթուր Թովմասյան – ԱՀ ԱԺ նախագահ
Դավիթ Մելքումյան-«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար
Արթուր Մոսիյան-«Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար
Դավիթ Գալստյան- Արցախի «Արդարություն» խմբակցությանղեկավար
Մարսել Պետրոսյան-«Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար
Արթուր Հարությունյան-«Ազատ հայրենիք-ՔՄԴ»խմբակցության ղեկավար
Սեյրան Հայրապետյան – Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Վահրամ Բալայան-Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ
Սևակ Աղջանյան-Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Արամ Գրիգորյան-Սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Վլադիմիր Կասյան-Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Արամ Հարությունյան-Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով
Մետաքսե Հակոբյան- Արցախի «Արդարություն» խմբակցության անդամ
Էլեոնորա Ավանեսյան-«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության քարտուղար
Նունե Մելքումյան-«Միասնական հայրենիք» խմբակցության անդամ
Հանձնաժողովի քարտուղար՝ Լիլիթ Ասրյան- ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի ղեկավար
Նշանակվել են նաև բարեկամության շրջանակների և խմբերի նախագահները: ԱԺ նախագահի հանձնարարությամբ առաջիկա օրերին խմբակցությունների և հանձնաժողովների նախագահները կներկայացնեն նաև բարեկամության խմբերում և շրջանակներում իրենց  խմբակցության կամ հանձնաժողովի անդամներին ընգրկելու մասին առաջարկները: Խորհրդարանի ղեկավարի փոխանցմամբ՝ բարեկամության շրջանակներում, որտեղ պարտադիր չէ պատգամավոր լինելը, կընդգրկվեն նաև արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ և հասարակական ակնառու գործիչներ:
 
«Արցախի Հանրապետություն-Լիտվայի Հանրապետություն» բարեկամության շրջանակ
 
Նախագահ՝ Դավիթ Մելքումյան
 
«Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խումբ
 
Նախագահ՝ Վահրամ Բալայան
 
«Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակ
 
Պատվավոր նախագահ Արթուր Թովմասյան
 
Նախագահ՝ Աշոտ Ղուլյան
 
«Արցախի Հանրապետություն – Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարան» բարեկամական խումբ
 
Նախագահ՝ Արամ Գրիգորյան
 
Արցախի Հանրապետություն – Բելգիայի ֆրանսախոս օրենսդիրների, գիտական ու հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ բարեկամության շրջանակ
 
Նախագահ՝ Գագիկ Բաղունց
 
«Արցախ– Կանադա» բարեկամական խումբ
 
Նախագահ՝ Արթուր Հարությունյան
 
«Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակ
 
Նախագահ՝ Դավիթ Իշխանյան
 
Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն