S&P Global Ratings-ը վերահաստատել է Ամերիաբանկին շնորհած է B+/B վարկանիշը` «կայուն» հեռանկարով


S&P Global Ratings-ը վերահաստատել է Ամերիաբանկին շնորհած է B+/B վարկանիշը` «կայուն» հեռանկարով

  • 08-06-2020 17:00:19   | Հայաստան  |  Ֆինանսներ

 
 
Ամերիկյան հեղինակավոր S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Ամերիաբանկին շնորհած է B+/B երկարաժամկետ և կարճաժամկետ վարկանիշը` «կայուն» հեռանկարով: 
 
S&P գործակալության կողմից վարկանիշի «կայուն» հեռանկարով վերահաստատումը վկայում է Ամերիաբանկի իրացվելիության բավարար մակարդակի, ռիսկերի կառավարման կշռադատված քաղաքականության, բանկի բրենդի ճանաչելիության մասին, ինչը հնարավորություն կտա բանկին դիմակայելու COVID-19 համաճարակի հետևանքով համաշխարhային տնտեսության սպասվելիք անկման ազդեցությանը: 
 
Գործակալությունը փաստում է, որ 2020թ. մարտի 31-ի դրությամբ Ամերիաբանկի ակտիվների մասնաբաժինը շուկայում կազմել է 15,5%: S&P-ն ակնկալում է, որ 2021թ-ին Ամերիաբանկի կապիտալիզացման մակարդակը կբարձրանա նոր ներդրողների կողմից կապիտալի ավելացմամբ, ինչպես նաև բանկը կունենա ֆիզիկական և իրավաբանական անձ ավանդատուների կայուն բազա և իրացվելիության բարձր մակարդակ: 
 
Ըստ S&P Global Ratings-ի` Ամերիաբանկի սեփական վարկարժանության (stand-alone credit profile (SACP)) bb-գնահատականը մեկ քայլով ավելի բարձր է, քան երկարաժամկետ B+ վարկանիշը, որը սահմանափակված է Հայաստանի սուվերեն վարկարժանությամբ:
 
Նշենք, որ Ամերիաբանկն առաջին հայկական ընկերությունն է, որ արժանացել է S&P վարկանիշի: 
 
«Ամերիաբանկ» ՓԲԸ
 
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.amկայք կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով:
 
 
 
Նոյյան տապան  -   Ֆինանսներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play