Հայտնագործվել է հերպես վիրուսի հակամիջոցը,հերթը կորոնավիրուսինն է


Հայտնագործվել է հերպես վիրուսի հակամիջոցը,հերթը կորոնավիրուսինն է

  • 23-06-2020 17:05:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
COVID-19-ի առաջացրած համավարակը աննախադեպ մարտահրավեր էր քաղաքակրթական արդի համակարգին և համաշխարհային գիտական մտքին, որն այսօր լծված է հակավիրուսային միջոցի ստեղծման բարդագույն խնդրի լուծմանը: Դիտորդի կարգավիճակում չէ նաև գիտական մտքի հայաստանյան հատվածը: Դեռևս փետրվարի կեսերից «Սիգարոն» ընկերության գիտական փորձառու ներուժը, որը շուրջ երկու տասնամյակ պարբերաբար նորամուծություններ է մշակում, ամբողջ  թափով ձեռնամուխ է եղել իր նպաստը բերելու հակավիրուսային միջոցի ստեղծման համամարդկային ջանքերին: 
Մի քանի ամիս տևած աշխատանքների արդյունքում  «Սիգարոն»  ընկերության  մասնագետների կողմից մշակվել  է  բուսական  հիմքով  հակավիրուսային  միջոց, որի փորձարկումներն իրականացվել են ՀՀ ԳԱԱ Մոլեկուլյար Կենսաբանության Ինստիտուտում  առողջության  համար  չափազանց վնասակար  վիրուսների շարքին  դասվող  «Հերպես» վիրուսաընտանիքի  HHV-1 վիրուսի նկատմամբ,  որի հակամիջոցը ևս առ այսօր գտնված չէ:
 
Ըստ կենսաբանական գիտությունների դոկտոր, բժշկական գիտությունների թեկնածու,պրոֆեսոր Զավեն Կարալյանի, ում գլխավորությամբ կատարվել են փորձարկումները, արձանագրվել են անհավանական  դրական արդյունքներ՝  բուժական և պրոֆիլակտիկ ազդեցության առումով:
 
Բուսական հիմքով հակավիրուսային միջոցը տոքսիկ ազդեցություն չունեցող չափաբաժնով ճնշում է վիրուսի ակտիվությունը քսանչորս ժամով և խթանում է իմունային համակարգի աշխատանքը՝ քառասունութ ժամվա ընթացքում բարձրացնելով ինտերֆերոնների քանակը, և երկակի հիմնավոր ազդեցությամբ հանգեցնում է հիվանդության արագ հաղթահարմանը:
 
«Սիգարոն» ընկերության մասնագետների կողմից ստեղծված բուսական հիմքով հակավիրուսային միջոցը, ըստ էության, գլոբալ նշանակության բացահայտում է, որը դառնալու է շրջադարձային հանգրվան առողջապահական  համաշխարհային  համակարգի համար՝  բարերար ներգործություն  թողնելով  միլիոնավոր  մարդկանց  առողջության վրա:
Հուսադրող այս հենքի վրա այժմ փորձարկումներ են արվում՝  որոշելու հակավիրուսային միջոցի ազդեցությունը COVID-19 վիրուսի նկատմամբ,  որի արդյունքներով պայմանավորված կշարունակվեն  COVID-19-ի հակամիջոցի  ստեղծմանն  ուղղված աշխատանքները: 
 
 ՍՊՍ ՍԻԳԱՐՈՆ ՍՊԸ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն