Հաստատվել է կորոնավիրուսի 662 նոր դեպք, թիվը հասել է 23 909-ի. մահացել է 10 մարդ, առողջացել՝ 762-ը


Հաստատվել է կորոնավիրուսի 662 նոր դեպք, թիվը հասել է 23 909-ի. մահացել է 10 մարդ, առողջացել՝ 762-ը

  • 27-06-2020 11:15:40   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանում հունիսի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ, հաստատված է կորոնավիրուսի 23909 դեպք: Գրանցվել է հիվանդության 662 նոր դեպք: Նախորդ օրվա համեմատությամբ ապաքինվել է 762 քաղաքացի: Գրանցվել է մահվան 10 նոր դեպք:
 
Մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է հետևյալը. պացիենտները եղել են 70 (տղամարդ), 83 (կին), 64 (կին), 81 (տղամարդ), 72 (տղամարդ), 60 (տղամարդ), 97 (կին), 81 (տղամարդ), 89 (կին) և 60 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
 
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 133 է:
 
Փաստացի բուժման մեջ է 10445 քաղաքացի: Ընդհանուր առմամբ կատարվել է107 108 թեստավորում:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն