Երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Երևանի Տիգրան Մեծի պողոտա-Քրիստափորի փողոց խաչմերուկում


Երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Երևանի Տիգրան Մեծի պողոտա-Քրիստափորի փողոց խաչմերուկում

  • 27-06-2020 12:56:55   | Հայաստան  |  Հասարակություն

2020 թվականի հունիսի 27-ից Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա-Քրիստափորի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։ 
 
Փոփոխության արդյունքում Խորենացու փողոցի կողմից Քրիստափորի փողոցի երթևեկելի 2-րդ գոտով դեպի նշված խաչմերուկ երթևեկող տրանսպորտային միջոցները խաչմերուկում այսուհետ կարող են երթևեկել միայն դեպի ձախ՝ նախկինում ուղիղ կամ դեպի ձախ երթևեկելու փոխարեն։
 
Փոփոխությունն, ըստ ՃՈ տեղեկատվության, իրականացվում է ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով: 
 
Ճանապարհային ոստիկանություն
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play