Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 415 նոր դեպք․ ապաքինվել է 751, մահացել 10 քաղաքացի


Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 415 նոր դեպք․ ապաքինվել է 751, մահացել 10 քաղաքացի

  • 30-06-2020 11:08:02   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանում հունիսի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 25542 դեպք, որոնցից 14048-ն` առողջացած:
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 10904  պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 111 844 թեստավորում:
 
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 415 նոր դեպք և 751 առողջացած։
 
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 443 (ավելացել է ևս 10-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտները եղել են 74, 43, 46  տարեկան տղամարդիկ և 59, 82, 65, 80, 74, 87, 73 տարեկան կանայք։ Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
 
Արձանագրվել է մահվան ևս 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 147 է։
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play