Հունիսի 24-30-ն ԱԻՆ-ը կատարել է 6986 վարակազերծում


Հունիսի 24-30-ն ԱԻՆ-ը կատարել է 6986 վարակազերծում

  • 30-06-2020 14:56:10   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
ԱԻՆ ստորաբաժանումները շարունակում են իրականացնել նոր համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումները. իրականացվում է ամենօրյա վարակազերծում  հանրապետության ողջ տարածքում:
 
Վերջին շաբաթվա ընթացքում փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 6986 վարակազերծում, որից 4842-ը՝ մարզերում, 2144-ը՝ Երևանում։
 
ԱԻ նախարարությունն աջակցում է բոլոր համայնքներին, որոնք դիմում են ախտահանման խնդրանքով։
 
Փրկարարները պահպանում են անվտանգության բոլոր կանոնները։
 
Նոյյան տապան  -   Հասարակություն