Անիտա Ցոյի թեստի պատասխանը դրական է


Անիտա Ցոյի թեստի պատասխանը դրական է

  • 30-06-2020 15:42:33   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Երգչուհի, հաղորդավար, ՌԴ վաստակավոր արտիստուհի Անիտա Ցոյի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այժմ նա հոսպիտալացված է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում:
 
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է երգչուհու մամուլի քարտուղար Աննա Կրուժելը:
 
Նա տեղեկացրել է, որ վարակման առաջին իսկ օրից Անիտա Ցոյը ինքնամեկուսացվել է և պահպանել անվտանգության բոլոր կանոնները: Դժվար է ասել, թե նա որտեղ և ինչ հանգամանքներում է վարակվել:
 
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտնել էր նոր կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի բռնկման մասին: ԱՀԿ-ի վերջին տվյալներով աշխարհում արձանագրվել է վարակի ավելի քան  10 մլն դեպք:  Մահացածների թիվն անցել է 500 հազարից:
 
Հայաստանում հունիսի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 25542 դեպք, որոնցից 14048-ն` առողջացած:
 
Պատրաստեց Անժելա Համբարձումյանը
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play