Հուլիսի 1-ից մորթը կիրականացվի բացառապես սպանդանոցներում. Կոտայքի մարզպետը ներկայացրել է մարզի սպանդանոցների ցանկը


Հուլիսի 1-ից մորթը կիրականացվի բացառապես սպանդանոցներում. Կոտայքի մարզպետը ներկայացրել է մարզի սպանդանոցների ցանկը

  • 30-06-2020 16:12:51   | Հայաստան  |  Հասարակություն

 Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը իր  ֆեյսբուքյան էջում գրել է.
 
«ՀՀ Կառավարության որոշման համաձայն, 2020 թվականի հուլիսի 1-ից մորթը բացառապես սպանդանոցներում կիրականացվի
 
Այս պահին մեր մարզում գործող սպանդանոցներն իրենց հզորությամբ ունակ են ապահովել մորթի անհրաժեշտ ծավալը:
 
Մոտակա օրերին կգործարկվի ևս երկու սպանդանոց՝ Ջրվեժ համայնքի Զովք բնակավայրում «Չանախ» ՍՊԸ-ին կից և Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրում:
 
Նոր սպանդանոցների կառուցման հայտերի ընդունման գործընթացը շարունակվում է: Առաջիկայում կունենանք ավելի ժամանակակից սարքավորումներով և տեխնոլոգիաներով հագեցած, համապատասխան սանիտարահիգիենիկ պայմաններով սպանդանոցներ:
 
Անասնապահներին և սպանդանոցային մորթ իրականացնող կազմակերպություններին հորդորում եմ համատեղ ուժերով կյանքի կոչել սպանդանոցային մորթի կազմակերպման վերաբերյալ Կառավարության ծրագիրը:
 
Կից ներկայացնում ենք այս պահի դրությամբ Կոտայքի մարզում գործող սպանդանոցների ցանկը՝ shorturl.at/klTY4 »:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն