Բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում. Գագիկ Ծառուկյանը վարակվել է


Բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում. Գագիկ Ծառուկյանը վարակվել է

  • 30-06-2020 18:12:47   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մոտ հաստատվել է նոր տիպի կորոնավիրուս:
 
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը:
 
«Ընդհանուր առմամբ ինքն իրեն լավ է զգում, սակայն 37.1 կամ 37.2 աստիճան ջերմություն է ունենում, երեկոյան մի փոքր բարձրացել էր: Ինձ հայտնել էին նաև, որ Գագիկ Ծառուկյանի մոտ թեթև թոքաբորբի ախտանշաններ են նկատվում»,- նշեց Խաչատրյանը:
 
ԼՐԱՑՈՒՄ. Գագիկ Ծառուկյանը ևս գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 
«Փաստորեն բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում։ Առողջություն բոլոր վարակակիրներին: Աստված պահապան մեզ բոլորիս»,- նշել է նա։ 
Ազգային ժողովի «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններում կան նաև այլ վարակվածներ: 
 
Լիլիթ Դեմուրյան
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը