Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 523 նոր դեպք․ ապաքինվել է 515, մահացել 10 քաղաքացի

01-07-2020 11:14:16   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ ԱՆ վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկացնում են, որ  Հայաստանում հուլիսի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 26065 դեպք, որոնցից 14563-ն` առողջացած:
 


 Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է
ստանում 10900  պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 111 665 թեստավորում:
 
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 523 նոր դեպք և 515 առողջացած։
 
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 453 (ավելացել է ևս 10-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտները եղել են 65, 74, 83, 76, 66, 76  տարեկան տղամարդիկ և 62, 79, 70, 65 տարեկան կանայք։ Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
 
Արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 149 է։
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 380 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար