Արարատ Միրզոյանը շնորհավորել է դատախազության համակարգի աշխատակիցներին մասնագիտական տոնի առիթով


Արարատ Միրզոյանը շնորհավորել է դատախազության համակարգի աշխատակիցներին մասնագիտական տոնի առիթով

  • 01-07-2020 12:44:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել դատախազության համակարգի աշխատակիցներին մասնագիտական տոնի առիթով։ 
 
«Հարգելի' դատախազներ և դատախազության աշխատակիցներ,
 
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ։ Մեր օրերում դատախազությունը, ինչպես պետական ծառայության բազմաթիվ այլ ոլորտներ, շարունակապես վերափոխվում են` իրականացնելու համար քաղաքացու և պետության շահերին ծառայելու, Հայաստանի Հանրապետությունում օրինականությունը և իրավունքի գերակայությունը ապահովելու իրենց առաքելությունը։
 
Այսօր դուք ուժերի գերլարումով եք աշխատում տարիներ շարունակ տեղի ունեցած հանցագործությունների արդյունքում մեր պետությանը հասցված վնասները վերականգնելու և զանազան հանցագործություններին իրավական գնահատականի արժանացնելու ուղղությամբ։ Ուզում եմ արձանագրել, որ ձեր ծառայությունը գտնվում է պետության բարձրագույն ղեկավարության ուշադրության և հոգածության կենտրոնում։ Հատկապես կարևոր եմ համարում առանց մեղադրական դատավճռի ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կենսագործման ուղղությամբ դատախազության համակարգում ընթանող կառուցվածքային նախապատրաստական լրջագույն աշխատանքները։
 
Վստահ եմ, որ ձեր նվիրումի և անմնացորդ աշխատանքի արդյունքում է'լ ավելի է բարձրանալու դատախազության նկատմամբ հանրային վստահությունն ու աջակցությունը։ Արիություն և նորանոր հաջողություններ եմ մաղթում պատվաբեր ձեր աշխատանքում»
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play