Հայ սակրավորները Սիրիայում առաքելության առաջին օրվանից ականազերծել են 185 209 քմ տարածք

01-07-2020 12:52:41   | Սիրիա  |  Մամլո հաղորդագրություն
Հումանիտար ականազերծողների, բժիշկների և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետների 73 հոգուց կազմված 5-րդ խումբը հունիսի 16-ին մեկնել է Սիրիայի Արաբական Հանրապետություն:
 


 «Հումանիտար ականազերծման և
փորձագիտական կենտրոն»-ից տեղեկացնում են , որ հունիսի 19-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը հանդիպել է Հալեպ ժամանած հինգերորդ խմբի հայ մասնագետներին և հաջողություն մաղթել նրանց։
 
Հանդիպմանը քննարկվել են աշխատանքային առաքելությանը վերաբերող մի շարք հարցեր: Հունիսի 23-ին Հալեպում տեղակայված ռուսական Հակամարտող կողմերի Հաշտեցման կենտրոնի ղեկավար կազմը և Հալեպ նահանգի անվտանգության կոմիտեի ղեկավարի տեղակալը ճանաչողական այցի ընթացքում այցելել են մարդասիրական խմբին:
 
Այցի նպատակն էր ծանոթանալ և քննարկել խմբի հետագա գործունեությունը և համագործակցության հիմնական դրույթները: Հունիսի 29-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանը հանդիպում է ունեցել Danish Refugee Council (DRC)-ի ղեկավար Բրենդա Ֆլորսի և նրա աշխատակազմի հետ: Հանդիպման ընթացքում DRC-ի ղեկավար կազմի հետ քննարկվել են մարդասիրական խմբի և գրասենյակի համագործակցության հնարավոր տարբերակները՝ «Ականների վտանգի իրազեկման և ականներից տուժածների աջակցության» ծրագրերի վերաբերյալ: Հունիսին Հալեպում հումանիտար առաքելություն իրականցանող 5-րդ խմբի սակրավորները ականազերծել են 2450 քառակուսի մետր ականապատ տարածք, հայտնաբերել են երեք ՎՕԳ-17 ական, ինչպես նաև՝ ինքնաշեն պայթյունավտանգ առարկաներ:
 
«Այսպիսով՝ առաքելության առաջին իսկ օրվանից ականազերծվել է 185 209 քառակուսի մետր տարածք, որից սիրիական իշխանություններին հավաստագրերով հանձնվել է 142 000 քառակուսի մետր տարածք: Հայաստանի մարդասիրական 5-րդ խմբի բժշկական խումբը համաճարակային սահմանափակումների պայմաններում բուժօգնություն է ցուցաբերել 646 տեղաբնակի: Այսպիսով՝ 2019 թվականի
փետրվարից մինչև այսօր բուժօգնություն է ցուցաբերվել 13 772 հիվանդի: Մարդասիրական խմբի մշտական տեղակայման ամբողջ տարածքում շարունակվում են ամենօրյա ախտահանման աշխատանքները: Թեև Հալեպում առկա են պանդեմիայով պայմանավորված մի շարք սահմանափակումներ և դժվարություններ՝ մարդասիրական խումբը բարձր մակարդակով շարունակում է իր առաքելությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 261 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար