Ո՞վ պետք է պատասխան տա «հրավառության հետևանքով» սննկացած կազմակերպությունների համար


Ո՞վ պետք է պատասխան տա «հրավառության հետևանքով» սննկացած կազմակերպությունների համար

  • 01-07-2020 14:13:03   | Հայաստան  |  Վերլուծություն



«Նոր Հայաստանում »  տեղի ունեցող իրադարձություններն ու գործողությունների զուգորդված շղթան կարծես հետևողականորեն անտեսում և ետին պլան է գցում դիտավորյալ սննկացումներին զարկ տվող՝ պատկան մարմինների անհեռատես քայլերը։ 
 
Հայաստանի հանրապետությունում այլոց կողմից դիտավորությամբ սննկացման ուղղի տանող հսկայական ձեռնատիրական գործունեությյուն իրականացնող ընկերություններից մեկը՝ «Դոնմալ» ՍՊԸ-ն (այսուհետ  նաև՝ Հայցվոր/ ձեռնարկատիրական գործունեություն  է իրականացնում , զբաղվում է մսամթերքի ներկրմամբ և մեծածախ վաճառքով)  այսօր կանգնած է օրհասական խնդրի առաջ, սակայն որևիցե կերպ պատկան մարմինների կողմից ոչ  մի օժանդակություն օրենքի կիրառման տեսանկյունից չի ստացել, եթե ոչ հակառակը։
«Դոնմալ» ՍՊԸ-ի և «Ձյունիկ Սառնարան» ՍՊԸ-ի/այսուհետ նաև՝ Պատասխանող/ միջև 02.07.2019 թվականին կնքվել է պահատվության պայմանագիր/այսուհետ՝ Պայմանագիր/:
«Դոնմալ« ՍՊԸ-ի  կողմից  ներկրված  սառեցման ենթակա մսամթերքը  պայմանագրի համաձայն պահատվության է հանձնվում  «Ձյունիկ Սառնարան» ՍՊԸ-ին:  
19.08.2019թ. «Ձյունիկ Սառնարան» ՍՊԸ-ում հրդեհ է բռնկվել և ի պահ հանձնված «Դոնմալ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքը, որի շուկայական արժեքը կազմում է՝ 157.187.250/ հարյուր հիսունյոթ միլիոն հարյուր ութսունյոթ հազար երկու հարյուր հիսուն/ ՀՀ դրամ գումար ամբողջությամբ փչացել է:
 2019 թվականի օգոստոսի 19–ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ Սառնարան» ՍՊԸ սառնարանային շինությունում բռնկված հրդեհի առթիվ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 185–րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործոթյան հատկանիշներով 2019 թվականի օգոստոսի 27–ին Երևան քաղաքի դատախազության դատախազի կողմից հարուցվել է թիվ 63201419 քրեական գործն ու ուղարկվել նախաքննության կատարման, որը ՀՀ գլխավոր դատախազի կողմից ուղարկվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն։
Ձյունիկ Սառնարան ՍՊԸ-ն իր անշարժ գույքով երաշխավորել է «Ամստեր Ֆլաուերս» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ <<Ինեկոբանկ>> ՓԲԸ-ից ստացված վարկը, որը կազմում էր մոտ 4.000.000 ԱՄՆ դոլար գումար:
Այնուհետև 2019 թվականի, փետրվարի 28_ին «Տորնադո» ՍՊԸ (գրանցման վկայական թիվ 026482, ՀՎՀՀ՝ 00024444) դիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության սնանկության դատարան (այսուհետ նաև` Դատարան) ընդդեմ «Ամստեր Ֆլաուերս» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ՝ «Ամստեր Ֆլաուերս» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ   (իրավաբանական հասցե՝ քաղաք Երևան, Այգեձորի 74/22, ծանուցման հասցե՝ քաղաք Երևան, Արշակունյաց 9, գրանցման համար՝ 264.110.07431, գրանցման ամսաթիվ՝ 06.03.2006թ., ՀՎՀՀ՝ 00250304, տնօրեն՝ Արտուր Արամայիսի Տիգրանյան, հասցեն՝ Կոտայքի մարզ, Քանաքեռավան, 12 փողոց, 4 շենք, բն. 3, անձնագիր BA 2548172, տրված 2016 թվականի փետրվարի 25-ին, 001-ի կողմից) սնանկ ճանաչելու պահանջի մասին:
Դատարանի 2019 թվականի ապրիլի 08-ի վճռով «Ամստեր Ֆլաուերս» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ ճանաչվել է սնանկ: «Ամստեր Ֆլաուերս» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ պարտավորությունը «Տորնադո» ՍՊԸ  նկատմամբ կազմում է 1.328.177 ՀՀ դրամ:
Ուշադրության է արժանի այն, որ մոտ 4.000.000 ԱՄՆ դոլար պարտավորություն ունեցող կազմակերպությունը սնանկ է ճանաչվում 1.328.177 ՀՀ դրամ պարտավորությունները չկատարելու համար: «Տորնադո» սահմանափակ պատասանատվությամբ ընկերությունը՝ «Ամստեր Ֆլաուերս» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ սնանկ ճանաչելու համար 500.000 ՀՀ դրամ պետական տուրք է վճարել ինչը անտրամաբանական է՝ 1.300.000 ՀՀ դրամը ետ ստանալու համար 500.000 ՀՀ դրամ ծախս կատարելը: 
«Ձյունիկ Սառնարան» ՍՊԸ պատկանող գրավադրված շենք-շինությունում հրդեհ է բռնկվել սնանկության գործով գնահատման աշկատանքներից առաջ և շենք-շինությունները գնահատվել է բավականին ցածր գնով:
2020 թվականի հունիսի 28_ին  ժամը 11։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքում։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական վարչությունից: Ցավոք, պատկան մարմինների գործելաոճում կարծես հետաքրքրություն անգամ չի առաջանում «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքում տեղի ունեցող հրդեհների հետևում թաքնված իրական պատկերը բացահայտելու հարցում։ Եվս մեկ անգան փաստում ենք, որ ուշադրության է արժանի այն, որ մոտ 4.000.000 ԱՄՆ դոլար պարտավորություն սպասարկող  կազմակերպությունը, կարող է սնանկ  ճանաչվել  մոտ 2500$ պարտավորությունները չկատարելու պատճառով և շատ արագ սնանկության գործընթացով վաճառել գույքը։ 
 Տպավորություն է, ասես 
«Ձյունիկ Սառնարան» ՍՊԸ_ն  իր հետ համագործակցող ընկերությունների (որոնք ծանր ֆինանսական վիճակում են գտնվում հրդեհի պատճառով)  և պետական բյուջեի հաշվին, ամեն տարի Երևանի կենտրոնում  պարբերաբար կազմակերպվում են խոշոր և բավականին շքեղ հրավառություններ։ 
  Իսկ ո՞վ պետք է պատասխան տա «հրավառության հետևանքով»  սննկացած կազմակերպությունների համար։
 
 
 
 «Դոնմալ» ընկերության տնօրեն Ավետիս Սուքիասյանի
փաստաբան Գուրգեն Գրիգորյան
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն