Ռուստամ Բադասյանը բարձր է գնահատել Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԵԽ գրասենյակի ղեկավարի աշխատանքը

01-07-2020 14:25:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում իր առաքելությունն ավարտող Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: 
 


Նախարարը շնորհակալություն է հայտնել տիկին Վուտովային կատարած գերազանց աշխատանքի ու արդյունավետ համագործակցության համար և շեշտել Եվրոպայի խորհրդի աջակցության կարևորությունը՝  Հայաստանում ընթացող բարեփոխումների համատեքստում։
 
Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը ևս շնորհակալություն է հայտնել փոխգործակցության համար և ընդգծել, որ, լինելով իրավաբան, Արդարադատության նախարարության հետ համագործակցությունն ու իրականացրած ծրագրերն իր համար հոգեհարազատ են եղել։
 
Հանդիպման ընթացքում հակիրճ
անդրադարձ է կատարվել համատեղ իրականացված և ընթացքի մեջ գտնվող մի շարք ծրագրերի արդյունքներին, որոնք վերաբերել են Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի նախագծերին, պրոբացիայի ոլորտի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, խոշտանգումների կանխարգելմանն ուղղված աշխատանքներին և այլն։
 
Անդրադառնալով դատական համակարգում վեթինգի իրականացման հարցին՝ ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարն ընդգծել է, որ Արդարադատության նախարարության կողմից Դատական օրենսգրքում կատարված փոփոխություններով ստեղծվել է անհրաժեշտ գործիքակազմը՝ այն արդյունավետ և եվրոպական ստանդարտներին ու արժեքների համահունչ իրականացնելու համար։
 
Նախարար Բադասյանը, ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով տիկին Վուտովային՝ ներդրած ջանքերի համար, ԵԽ-ի հետ համագործակցությունը նույն արդյունավետությամբ շարունակելու պատրաստակամություն է հայտնել։
 
Նատալյա Վուտովան իր հերթին Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունն է հայտնել շարունակել Հայաստանին ուղղված աջակցությունը՝ օրենքի գերակայության ամրապնդման և բարեփոխումների իրականացման առաքելության ճանապարհին:
 
 ՀՀ արդարադատոթյան նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 248 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար