Ամուլսարում իրավիճակը սրած կազմակերպության անունն է «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ». Լևոն Գալստյան


Ամուլսարում իրավիճակը սրած կազմակերպության անունն է «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ». Լևոն Գալստյան

  • 01-07-2020 16:34:50   | Վայոց ձորի մարզ  |  Հասարակություն

Պարզվեց, որ Ամուլսարում իրավիճակը սրած կազմակերպության անունն է «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ», որը ստեղծվել է 2020թ-ի փետրվարի 27-ին։
 
Կարծում եմ հենց այս նպատակով է ստեղծվել ու որոշակի նպատակներով։
Այս երկու օրվա իրենց քայլերը տպավորություն են ստեղծում, որ կոնկրետ իրավիճակը սրելու նպատակ են ունեցել։ Հիմա բանակցություններ են ընթանում, որ իրենք անեն իրենց պահնորդական ծառայություններն առանց ուրիշներին խանգարելու ու տագնապ առաջացնելու։ Տարածքից պետք է հանվեն իրենց մեքենաներն ու հերթապահություն իրականացնող աշխատակիցներին։ Նաև իրենք չպետք է տեսանելի լինեն Ջերմուկ տանող մայրուղով անցնող մարդկանց համար։
 
Հայկական բնապահպանական ճակատ
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն