Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջասթին Թրյուդոյին


Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջասթին Թրյուդոյին

  • 01-07-2020 16:25:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ Կանադայի օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասված է.
 
 
«Մեծարգո պարոն վարչապետ,
 
Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ  Ձեզ և Կանադայի բարեկամ ժողովրդին՝ Կանադայի օրվա կապակցությամբ։
 
Հայաստանը բարձր է գնահատում Կանադայի հետ գործընկերության և փոխվստահության մթնոլորտում զարգացող բարեկամական հարաբերությունները։ Գոհու­նակությամբ պետք է արձանագրեմ, որ մեր միջև ձևավորված անձնական ջերմ հարա­բերություններն առանձնահատուկ լիցք ու երանգ են հաղորդում տարբեր մակարդակ­ներում ընթացող հայ-կանադական երկխոսությանը։ Անշուշտ, երկկողմ հարաբերու­թյուն­ների զարգացման և խորացման գործում ուրույն տեղ ունի նաև կանադահայ հա­մայնքը:
 
Կարծում եմ՝ այս տարի, համավարակով պայմանավորված, Կանադայի օրը փոքր-ինչ այլ կերպ է նշվելու: Այդուհանդերձ, վստահ եմ, որ օրվա խորհրդի թելա­դրանքով կանադացիներն այն կանցկացնեն բարձր և տոնական տրամադրությամբ: Ուստի մեկ անգամ ևս շնորհավորում ու բարեմաղթանքներ եմ հղում Կանադայի բարեկամ ժո­ղովրդին»։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play