Դիմակ չկրելու համար տուգանվել է 2166 քաղաքացի. Փաշինյան
01-07-2020 19:13:44 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հունիսի 30-ին 2697 քաղաքացի տուգանվել է հակահամաճարակային կանոնները չպահելու համար։
Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ընդ որում 2166 քաղաքացի տուգանվել է դիմակ չկրելու համար։ Մենք նկատում ենք, որ հասարակական տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը կտրուկ անկում է ապրել և 431 վարչական արձանագրության դեպք ունենք տրանսպորտի հետ կապված։ Այսօրվա մեր վիճակն ակնհայտ է դարձնում, որ կորոնավիրուսի դեմ պայքարը մեզնից յուրաքանչյուրի համար պետք է լինի առաջնահերթություն»,-նշեց վարչապետը։