Արցախի առողջապահության ոլորտում կգործի պետպատվերի ծրագիրը
02-07-2020 15:06:42 | Արցախ (ԼՂՀ) | Ի՞նչ է գրում մամուլը
Արցախի Հանրապետության առողջապահության ոլորտում հունվարի 1-ից կգործի պետպատվերի ծրագիրը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ուղիղ եթերի ժամանակ ասաց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Արցախում առողջապահության ոլորտում նախատեսում ենք բարեփոխումներ կատարել: Հունվարի 1-ից գործելու է պետպատվերի ծրագիրը: Բարձրացվելու են առողջապահական ոլորտի աշխատակիցների աշխատավարձերը»,- նշեց Արայիկ Հարությունյանը:
ԱՀ նախագահի խոսքով՝ այժմ քննարկվում է բյուջեի փոփոխության նախագիծը, որպեսզի աշխատավարձերը բարձրանան 2020 թվականի սեպտեմբերի 1-ից: