Հուլիսի 2-ի տվյալներով աշխարհում կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվը 10 357 662 է, մահացել է 508 055 մարդ

02-07-2020 16:38:45   |   |  Մամլո հաղորդագրություն

Հուլիսի 2-ի տվյալներով աշխարհում կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվը 10 357 662 է, մահացել է 508 055 մարդ՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների։ Ջոնս Հոփքինսի համալսարանի հետազոտական կենտրոնների տվյալներով (Johns Hopkins CSSE)՝ աշխարհում վարակվածների թիվը կազմում է 10 695 608 մարդ, մահացել է 516 255 հիվանդ, ապաքինվել՝ 6 033 527-ը։ Կորոնավիրուսով վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է Միացյալ Նահանգներում` 2 686 582 (մահացել է 128 062 մարդ), որին հաջորդում են Բրազիլիան՝ 1 448 753 վարակակիր (մահացել է 60 632 մարդ), Ռուսաստանը՝ 653 479 վարակակիր (մահացել է 9 521 մարդ), Հնդկաստան՝ 604 641 (մահացել է 17 834 մարդ), Մեծ Բրիտանիա` 314 992 վարակակիր (մահացել է 43 991 մարդ), Պերու՝ 288 477 վարակակիր (մահացել է 9 860 մարդ), Չիլի՝ 282 043 (մահացել է 5 753 մարդ) և Իսպանիա՝ 249 659 վարակակիր (մահացել է 28 364 մարդ):

 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 399 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար