Աշխատանքային ստուգայց 3-րդ զորամիավորումում

02-07-2020 18:07:40   | Հայաստան  |  Հասարակություն
 


 
Հուլիսի 1-ին ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Ա.Հարությունյանի գլխավորած աշխատանքային խումբը ստուգայցով եղել է 3-րդ
զորամիավորման հրետանային զորամասերից մեկում: 
 
Ստուգվել են անձնակազմի ֆիզիկական, մարտական և մասնագիտական պատրաստվածությունը, տրվել ստորաբաժանումների ներդաշնակման և փոխգործակցման արդյունավետության զարգացմանը միտված ցուցումներ:
Աշխատանքային խումբը ծանոթացել է առօրյա ծառայության կազմակերպմանը և վերանորոգման ընթացիկ աշխատանքներին: Զորամասի հրամանատարը ներկայացրել է ռազմական տեխնիկայի և սպառազինության նոր ձեռքբերումները։
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 380 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար