Ոստիկանությունն արտակարգ ծառայություն է իրականացրել քննական վայրերի հարակից տարածքներում
02-07-2020 18:30:54 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հուլիսի 2-ին հանրապետության մի քանի դպրոցներում ու կրթական հաստատություններում անցկացվեցին ավարտական և ընդունելության քննություններ։
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ ոստիկանության կարգախմբերը բոլոր քննական վայրերի հարակից տարածքներում իրականացրին արտակարգ ծառայություն։
«Ոստիկանները ապահովեցին քաղաքացիների միջև սոցիալական հեռավորություն և պարբերաբար ստուգում էին դիմակների առկայությունը։ Կրկին կոչ ենք անում բոլորին՝ դնել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն»,- ասված է հաղորդագրության մեջ։