Արցախից Հայաստան տանող բոլոր հսկիչ-անցագրային կետերում շարունակվում են ախտահանման աշխատանքները
03-07-2020 12:35:15 | Արցախ (ԼՂՀ) | Ի՞նչ է գրում մամուլը
Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ COVID-19 վարակի տարածումը կանխարգելելու նպատակով արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ԱՀ-ՀՀ բոլոր հսկիչ-անցագրային կետերում և հանրապետության բնակավայրերում շարունակել է ախտահանման աշխատանքները։
ԱՀ տեղեկատվական շտաբից հայտնում են, որ հունիսի 24-ից 30-նն ընկած ժամանակահատվածում ախտահանվել է ԱՀ մուտք գործած շուրջ 1635 տրանսպորտային միջոց։
Նշված ժամանակահատվածում «Աղավնո» անցակետնում ախտահանվել է ընդհանուր առմամբ 612 տրանսպորտային միջոց՝ բեռնատար և մարդատար ավտոմեքենա։
«Որոտան-Խնձորեսկ» անցակետում ախտահանվել է 139 ավտոմեքենա։
«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում շուրջ 884 տրանսպորտային միջոց է ախտահանվել։
ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումները բոլոր հսկիչ անցակետերում իրականացնում են շուրջօրյա հերթապահություն։