Կորոնավիրուսով վարակված մարդկանց հարազատները բարեկարգում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բակը


Կորոնավիրուսով վարակված մարդկանց հարազատները բարեկարգում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բակը

  • 03-07-2020 14:07:23   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում բուժվող նոր կորոնավիրուսով վարակված մարդկանց հարազատներն են: Այս օրերին հարազատների համար էլ է բավական ծանր, քանի որ հիվանդանոցում պառկած բարեկամների հետ հեռահար են շփվում: Այնուամենայնիվ հարազատները նախընտրում են ժամանակ առ ժամանակ գալ բուժկենտրոնի տարածք, թեկուզ պատուհանից տեսնել վատառողջ ընտանիքի անդամին:
 
Այսպես` մինչև բուժկենտրոնում բարեկամը կսնվեր և կստանար տվյալ ժամին նշանակված դեղորայքը, հարազատները որոշել էին պարապ չնստել, օգնել բուժկենտրոնի բակը տվյալ պահին կարգի բերող աշխատակիցներին:
Շնորհակալություն նման մոտեցման և մարդկային քայլի համար: Նրանց խնդրանքով անունները չենք հրապարակում:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը