«Վաղ առավոտից խուզարկություն են կատարում Սևանի «Հարսնաքար»-ում»․ Ամրամ Մակինյան

03-07-2020 16:59:37   | Հայաստան  |  Հասարակություն
Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 


«Վաղ առավոտից քննչական կոմիտեի քննիչներն ու քրեական ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարում Սևանի Հարսնաքար հյուրանոցային համալիրում , ինչպես նաև առերևույթ դեպքի ժամանակ դեռևս չկառուցված այլ հյուրանոցում…
 
Քանի որ
անհետաձգելի համարվող քննչական գործողություն է կատարվում առերևույթ դեպքից 4 տարի, իսկ քրեական գործ հարուցելուց 4 ամիս անց, քննիչներին այլ բան չէր մնում անելու, քան ի թիվս այլնի առգրավել նաև ընկերության 2017-2019 թվականի հաշվապահական և այլ փաստաթղթերը, բոլոր, այդ թվում՝ reception-ի աշխատանքային ռեժիմում գտնվող համակարգիչները և փաստացի կազմալուծել հյուրանոցի բնականոն աշխատանքը…
 
Մնացածը՝ հաջորդիվ…
 
Հ.Գ Մի տեղ կարդացել եմ, որ Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է…»։
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 424 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար