Սահմանադրական դատարանի արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործելու ՍԴ վարչական շենք. ՀՀ ոստիկանություն


Սահմանադրական դատարանի արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործելու ՍԴ վարչական շենք. ՀՀ ոստիկանություն

  • 03-07-2020 17:46:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

22.06.2020 թվականին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված և 26. 06. 2020 թվականին ուժի մեջ մտած ՀՀ
 
Սահմանադրության 213-րդ հոդվածում կատարված փոփոխությունների հիման վրա՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, և պաշտոնավարումը դադարում է:
 
Սահմանադրական նորմերի անմիջական գործողության տրամաբանությունից ելնելով` արձանագրում ենք, որ եթե լրացել է Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի` այդ պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարին, ապա Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունները համարվում են դադարած: Նորմի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս արձանագրելու, որ սահմանադրական դատարանի արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործելու Սահմանադրական դատարանի վարչական շենք:  Սահմանադրական դատարանի շենքում անցագրային ռեժիմի հետ կապված հարցերը կարգավորված են սահմանադրական դատարանի աշխատակարգի 3-րդ հավելվածով:
 
ՀՀ ոստիկանություն
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն