Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալներ են նշանակվել


Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալներ են նշանակվել

  • 04-07-2020 15:02:48   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գնդապետ Արթուր Սարգսի Սարգսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ։ 
 
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ գնդապետ Հովհաննես Սոսիկի Ավագյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ։
 
 Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն