Հաստատվել է կորոնավիրուսի 330 նոր դեպք, գրանցվել՝ 7 մահ. մահերի ընդհանուր թիվը 491 է. ԱՆ


Հաստատվել է կորոնավիրուսի 330 նոր դեպք, գրանցվել՝ 7 մահ. մահերի ընդհանուր թիվը 491 է. ԱՆ

  • 06-07-2020 10:40:43   | Հայաստան  |  Հասարակություն

Հուլիսի 6-ի ժամը 10:30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 28.936 դեպք, որից 16.302-ը՝ առողջացած, 491-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11.984 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 123.815 թեստավորում:
 
Այսպիսով՝ այսօր կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 330 նոր դեպք և 162 առողջացած։
 
Մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 72 (կին), 64 (տղամարդ), 71 (տղամարդ), 72 (տղամարդ), 87 (տղամարդ), 78 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
 
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 159 է:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play