Լացս գալիս է, որ ստիպված եմ լինելու աշխատողներին տուն ուղարկել. հայ գործարարը դիմում է վարչապետին



07-07-2020 10:00:00   | Հայաստան  |  Քննարկում

ՀՀվարչապետ 

Պ․ՆիկոլՓաշինյանին

Մեծարգոպ․Փաշինյան

Մեծ ափսոսանքով ուզում եմ տեղեկացնել, որ շատ շուտով ստիպված եմ լինելու ժամանանակավորապես դադարեցնել Հասատանում գործող միակ ավտոմեքենաշինական գործարանի աշխատանքը։

Դրա պատճառը ոչ թե նոր կորոնավիրուսային համավարակն է, եւ ոչ էլ այս ամիսների տնտեսական կամ ֆինանսական դժվարությունները։

Խնդիրն այն է, որ ՀՀ կառավարության ենթակա ստորաբաժանումների անտարբեր, եւ ոչ սրտացավ աշխատանքի հտեւանքով 2018թ առ այսօր չի լուծվում մի շատ պարզ խնդիր․այն է հնարավորություն տալ մեր կողմից արտադրվող ավտոմեքենաներին առանց սեփականատիրոջ փոփոխության ժամանակավորապես դուրս գալ ազատ տնտեսական գոտուց, որտեղ գտնվում է մեր գործարանը՝ վերասարքավորվելու, ցուցահանդեսների մասնակցելու եւ պոտենցիալ գնորդներին ցույց տալու համար։

Պատճառը այս խնդրի հետ առնչվող պետական ծառայողների բացատրությամբ՝ անկատար նորմատիվային եւ օրենսդրական բազան է եւ մեծ հաշվով անկախ Հայաստանում ավտոմեքենաների արտադրության նախադեպի բացակայությունը։

ԱՄՆ-ում, որտեղ գործում է իմ հիմնական գործարանը, այդ խնդիրը լուծված է շատ հասարակ կերպով՝ գործարանին տրամադրվում են մի խումբ գործարանային պետհամարանիշներ, եւ անհրաժեշտության դեպքում մինչեւ վաճառքը ավտոմեքենաները գործարանից դուրս են գալիս  հենց այդ համարանիշներով։

Չեմ վիճում, Հայաստանում գուցեեւ իրոք չկա համապատասխան օրենսդրանորմատիվային բազա։ Բայց մի՞թե դուք չեք ուզում, որ այն լինի։ Մի՞թե դուք չեք ուզում որ Հայաստանում լինի ավտոմոբիլաշինություն, լինեն ավտոմեքենաներ արտադրող գործարաններ։

Ամեն հինգշաբթի կառավարությունը բազմաթիվ որոշումներ է կայացնում, այդ թվում տարբեր ընկերությունների հատկացնում տարբեր արտոնություններ։ Միթե դժվար էր, 2018 թ․առ այսօր ժամանակավոր մի լուծում գտնել եւ մի որեւէ որոշումով, մինչեւ օրենսդրական  կարգավորումներ իրականացնելը, հնարավորություն տալ մեր կողմից պատրաստված ավտոմոքենաներին ժամանակավորապես դուրս գալ ազատ տնտեսական գոտում գտնվող գործարանից։ Չէ՞ որ դրանից է կախված այն, թե ում եւ ինչպես կկարողանանք վաճառել մեր ավտոմոբիլները։ Չէ՞ որ առանց վաճառքների ավտոմոբիլների արտադրությունը, ինչպես եւ ցանկացած այլ արտադրական, կամ այլ տնտեսական գործունեություն դառնում է անիմաստ։ Այժմ, մեր գործարանի տարածքում կուտակված են վաճառքի ենթակա շուրջ 40  ավտոմեքենաներ, որոնք այդպես էլ իրավունք չստացան ժամանակավորապես դուրս գալ այնտեղից։

Եւ ահա ցավով ստիպված եմ արձանագրել, որ  ՀՀ պետական մարմինների բռնած դիրքորոշման հետեւանքով անիմաստ են դառնում մեր կողմից կատարված հսկայական ներդրումները, մեր գործարանի աշխատանքը՝ նոր ավտոմոբիլների արտադրությունը։

Ասեմ նաեւ, որ այն ամենը ինչ ես արել եմ՝  սեփական միջոցներով ներդրումը, գործարանի բացումը, ես ինձ համար չեմ արել, շահույթ ստանալու նպատակով չեմ արել։ Ես նյութապես ապահովված մարդ եմ, ունեմ իմ գործարանը, ճանաչումը եւ հարգանքը ԱՄՆ-ում։

Այս ամենը ավելի շատ Հայաստանի, Հայաստանում ծանր արդյունաբերության եւ  ավտոմոբիլաշինության հիմքերը դնելու, աշխատատեղեր ստեղծելու համար է, ինչը սակայն ձեր ենթակաները, այդ  ոլորտի համար պատասխանատուները այդպես էլ չհասկացան։ Չհասկացան, որ պետք է այս խնդրին հնարավորինս արագ լուծում տալ, որպեսզի ավտոմոքոնաների միակ, նոր սկսված արտադրությունը Հայաստանում  չմեռնի եւ իմ սկսած արտադրության  հետ կաված վատ նախադեպը վանող չդառնա այլ ներդրողների համար։

Սա երրորդ նամակն է, որը մեր ընկերությունը գրել է ձեզ այս իրավիճակի կապակցությամբ։

Հարգանքներով՝ «ԱԱԹՐԱՔՍ» ՍՊԸ  սեփականատեր

Վահե Կարապետյան

6հուլիս 2020թ․

Հուլիսի 7-ի   «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է գործարար եւ բարերար Վահե Կարապետյանը (տեսակապով):

Հաղորդմանը կարելի է հետևել Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ն  ԱՄՆ հայկական AABC հեռուստատեսությամբ, Ֆրեզնոյի «Նուռ» հեռուստատեսությամբ, առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան  ալիքով«Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում եւ «Noyan Tapan TV»  ֆեյսբուքյան խմբում։
 
Հաղորդման ընթացքում 
 
 հեռուստադիտողները կարող են զանգահարել եւ իրենց հարցերն ուղղել բանախոսներին ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով, հարցեր գրել «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում, ինչպես նաև «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան էջում։
 

 

Ուղիղ եթերից
 
 հետո բանախոսներին ուղղված հարցերն ու մեկնականությունները կարելի է թողնել՝ զանգհարելով ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով։ Ձեր ձայնագրությունները հետագայում կօգտագործվեն «Հետադարձ կապ» հաղորդաշարում։
 


Նոյյան տապան   -   Քննարկում
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 10129 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար