Ա. Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր նշանակելու մասին


Ա. Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր նշանակելու մասին

  • 06-07-2020 13:20:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում նոր դատավոր է նշանակվել:
 
Համապատասխան հրամանագրում ասվում է.
 
Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հուլիսի 2-ի ԲԴԽ-41-Ո-95 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
 
 
Սարգիս Արմենակյանին նշանակել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play