Արցախում կորոնավիրուսից բուժվել է 8 քաղաքացի. պացիենտներից մեկի առողջական վիճակը ծանր է


Արցախում կորոնավիրուսից բուժվել է 8 քաղաքացի. պացիենտներից մեկի առողջական վիճակը ծանր է

  • 06-07-2020 13:28:55   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Համաձայն   ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության՝ կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր հանրապետությունում չեն հայտնաբերվել:
 
Ուրախությամբ արձանագրենք, որ հիվանդությունը հաղթահարել է 8 քաղաքացի:
 
Մեկուսացված է 85, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 26 քաղաքացի:
 
 
Պացիենտներից մեկի առողջական վիճակը ծանր է, ունի քրոնիկ հիվանդություններ և երկկողմանի թոքաբորբ: Երեքի առողջական վիճակն էլ շարունակում է մնալ միջին ծանրության:
 
Ընդհանուր թեստավորումների քանակը 2320 է:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն