Հուլիսի 8-ին Մոսկվա-Երևան չարտերային չվերթի որոշ քանակի տոմսեր կարելի է ձեռք բերել ազատ վաճառքից


Հուլիսի 8-ին Մոսկվա-Երևան չարտերային չվերթի որոշ քանակի տոմսեր կարելի է ձեռք բերել ազատ վաճառքից

  • 06-07-2020 14:45:46   | Ռուսաստան  |  Հասարակություն

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ «Red Wings» ընկերության ս/թ. հուլիսի 8-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված Մոսկվա-Երևան չարտերային չվերթի որոշ քանակի տոմսեր կարելի է ձեռք բերել ազատ վաճառքի սկզբունքով:
 
Տոմսերի ազատ վաճառքը տեղի կունենա հուլիսի 6-ին ( մինչև ժամը 21:00-ն), հուլիսի 7-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 21։00-ն) և 8-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 13։00-ն) օդանավակայանի N94 տոմսարկղից:
 
Տոմսի արժեքը 13 հազ․ռուբլի է։ Ուղեբեռը՝ 23 կգ, ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ։
Նոյյան տապան  -   Հասարակություն