Զորամասերում անցկացվել են կիրակնօրյա մարզական միջոցառումներ


Զորամասերում անցկացվել են կիրակնօրյա մարզական միջոցառումներ

  • 06-07-2020 16:34:48   | Հայաստան  |  Հասարակություն

Անձնակազմի հանգիստն արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև  ֆիզիկական պատրաստության մակարդակը բարձրացնելու նպատակով հուլիսի 5-ին 1-ին զորամիավորման զորամասերում անցկացվել են կիրակնօրյա մարզական միջոցառումներ։
 
Զինծառայողներն ուժերն են չափել տարբեր մարզաձևերում, իսկ լավագույն արդյունքներ ցուցաբերած ստորաբաժանումներն ու զինծառայողները արժանացել են խրախուսանքների։
 
Նոյյան տապան  -   Հասարակություն