ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկում է հանրային տրանսպորտի անվտանգ գործունեությունը


ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկում է հանրային տրանսպորտի անվտանգ գործունեությունը

  • 06-07-2020 18:10:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ՝ համավարակի տարածումը կանխարգելելու և պարետի որոշման պահանջները ապահովելու նպատակով,խստացված ռեժիմով հերթական վերահսկողական աշխատանքներնէիրականացրել Երևան քաղաքիՆոր Նորք վարչական շրջանի հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ։ 
 
«Թեև հանրային տրանսպորտի գործունեության համակարգում ակնհայտորեն նկատվում է  խախտումների  թվաքանակի նվազման դրական տեղաշարժ, այնուհանդերձ, հուլիսի 6-ին Նոր Նորք վարչական շրջանի մի շարք վայրերում իրականացված դիտարկումների ընթացքում արձանագրվել են նախորդ դիտարկումների ընթացքումառավել հաճախ հանդիպող խախտումները և թերությունները։
 
Կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում կրկին հիմնական արձանագրվող խախտումըեղել էախտահանիչ հեղուկիբացակայությունը, իսկ որոշ տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են կանգնած ուղևորներ։
 
Տաքսամոտորային ուղևորափոխադրման համակարգում այսօրվա հիմնական խախտումը եղել է այն, որհայտնաբերվել են առանց դիմակի վարորդներ։
 
Նշված խախտումների հիմքով տեղում կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
 
Զոուգահեռ Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացվել են իրազեկման և բացատրական աշխատանքներ, տրվել պարտադիր կատարման ցուցումներ՝ թերություններն անհապաղ շտկելու նպատակով:
 
Արտակարգ դրության պայմաններում անվտանգության կանոնների պահպանման նկատմաբ ՔՏՀԱ տեսչական մարմնիկողմից մշտադիտարկման գործընթացը  ՀՀ ամբողջ տարածքում շարունակվում է  և կրելու է պարբերական բնույթ»,- ասված է հաղորդագրության մեջ։ 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն