ԲԸՏՄ-ն կրկնակի շրջայցերի ընթացքում գրանցել է խախտումների նվազում


ԲԸՏՄ-ն կրկնակի շրջայցերի ընթացքում գրանցել է խախտումների նվազում

  • 06-07-2020 18:34:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հուլիսի 6-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, ՀՀ ոստիկանության հետ համատեղ, կրկնակի շրջայց է կատարել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում։ 
 
«Զբոսայգիներում իրականացված մշտադիտարկումների ընթացքում նկատվել է խախտումների և թերությունների նվազում։ Քաղաքացիները զբոսնել են դիմակներով,  չեն արձանագրվել նաև մարդկային կուտակումներ։
 
Լայնածավալ իրազեկման և բացատրական աշխատանքներին զուգահեռ Տեսչական մարմնի աշխատանքային խումբը բաժանել է դիմակներ և հիշեցրել, որ պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային կաննոները պարտավոր է պահպանել յուրաքանչյուր ոք։
 
Մայրաքաղաքում և մարզերում իրականացվող ուժեղացված ստուգայցերը շարունակվում են ամենօրյա ռեժիմով»:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play