Շիրակի մարզում տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1 045 քաղաքացի


Շիրակի մարզում տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1 045 քաղաքացի

  • 07-07-2020 12:59:51   | Շիրակի մարզ  |  Հասարակություն

Շիրակի մարզպետարանից տեղեկացնում են, որ  մարզում հուլիսի 7-ի  դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1 045 քաղաքացի, նրանցից 263-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
 
 
Հուլիսի 7-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 67 հիվանդ է բուժվում, նրանցից 65-ը Շիրակի մարզի բնակիչներ են։
 
Մարտի 1-ից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 5 203 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 6-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 3 849 նմուշառման հետազոտություն, հուլիսի 6-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 45 նոր դեպք։
Նոյյան տապան  -   Հասարակություն