«Իմ քայլը» շրջանառությունից հանել է դիմակ չդնելու համար տուգանքի բարձրացման նախագիծը


«Իմ քայլը» շրջանառությունից հանել է դիմակ չդնելու համար տուգանքի բարձրացման նախագիծը

  • 07-07-2020 18:41:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Իմ քայլը» խմբակցությունը շրջանառությունից հանել է դիմակ չդնելու համար տուգանքը բարձրացնելու նախագիծը:
 
Այս մասին hetq.am- ի հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: Պատգամավորի խոսքով` խմբակցությունը նպատակահարմար չի համարել նախագիծը ներառել վաղը գումարվող արտահերթ նիստի օրակարգում:
 
Հիշեցնենք, որ ըստ նախագծի` առաջարկվում էր բացօթյա տարածքում դիմակ չդնելու համար տուգանքը 10 հազար դրամից դարձնել 20 հազար դրամ, իսկ հանրային փակ վայրերում, ինչպես նաև աշխատավայրում դիմակ չդնելու տուգանքը` 50 հազար դրամ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը