ԿԸՀ-ն սկսել է Էդմոն Մարուքյանի դիմումի քննարկումը. Մարուքյանը պահանջում է իրենց վերադարձնել 18-րդ մանդատը. ՀԺ
08-07-2020 15:42:48 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում մեկնարկել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումի քննարկումը: Մարուքյանը դիմել է ԿԸՀ. պահանջում է վերադարձնել խմբակցության 18-րդ մանդատը:
2018-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԼՀԿ-ն 18 մանդատ էր ստացել, սակայն ավելի ուշ պատգամավոր Արման Բաբաջանյանը դուրս էր եկել խմբակցությունից՝ դառնալով անկախ պատգամավոր:
Եվ ահա, ԼՀԿ-ն պահանջում է կուսակցության ցուցակի հաջորդ համարին մանդատ տալ:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նիստի սկզբում ներկայացրեց դիմումի բովանդակությունը: ԼՀԿ-ից նիստին մասնակցում է Դավիթ Խաժակյանը: