Արմեն Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային


Արմեն Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային

  • 08-07-2020 17:27:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային՝ Հայաստանում առաքելությունն ավարտելու կապակցությամբ:
 
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Նատալյա Վուտովային՝ Հայաստանում գործունեության համար և հետագա հաջողություններ մաղթել:
 
Բարձր գնահատելով Եվրոպայի խորհրդի դերը և ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը՝ նախագահ Սարգսյանը հատկապես ընդգծել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ գործողությունների ծրագրերի կարևորությունը և դրանց շրջանակներում Հայաստանի տարբեր ոլորտներին ցուցաբերված աջակցությունը:
 
Նատալյա Վուտովան իր հերթին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՝ նշելով, որ շարունակելու է մնալ Հայաստանի լավագույն բարեկամներից մեկը:
 
 ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն