Զոհված զինծառայողների ընտանիքի անդամներն անվճար կրթություն ստանալու հնարավորություն կստանան


Զոհված զինծառայողների ընտանիքի անդամներն անվճար կրթություն ստանալու հնարավորություն կստանան

  • 08-07-2020 17:56:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն հեղինակել է խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆիա Հովսեփյանը:
 
«Առաջարկվում է լրացում կատարել օրենքի 67-րդ հոդվածում, ըստ որի զոհված կամ մահացած զինծառայողների ընտանիքի անդամները` ծնողներն ու ամուսինը, կարող են ուսանել ՀՀ պետական հավատարմագրված ուսումնական հաստատություններում` ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին»,- ասաց Հովսեփյանը:
 
Պատգամավորը նշեց, որ ներկայում պետական բարձրագույն ուսումնական բոլոր հաստատություններում ուսանում են զոհված կամ մահացած զինծառայողների ընտանիքների 12 անդամներ:
 
Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 86 «կողմ» ձայնով:
 
Նորայր Շողիկյան
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը